Իսպանիայի Անդալուզիայում բռնկվել են զանգվածային բնական հրդեհներ․ տարհանվել է շուրջ 2400 մարդ



Շուրջ  2400 մարդ է տարհանվել զանգվածային բնական հրդեհների պատճառով, որոնք բռնկվել են Անդալուզիա իսպանական շրջանում, հաղորդում է  Associated Press-ը։

Հրդեհները բռնկվել են հինգշաբթի Ալմոնաստեր լա Ռեալ քաղաքի մոտակա լեռներում՝ Սեւիլյայից 120 կմ հեռավորության վրա։ Տարերքի մակերեսը կազմում է 90 ք/կմ։

Հրդեհները մարելու աշխատանքներում ներգրավված է 24 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, շուրջ 450 մարդ՝ ներառյալ հրշեջ եւ արտակարգ ռազմական անձնակազմը։ Նրանք մարել են հրդեհները մի քանի գիշեր շարունակ։

Գիշերը քամին փոքր-ինչ հանդարտվել էր, ինչը հեշտացրել էր հրդեհները մարելու գործընթացը, եւ այժմ հրշեջների թիմը փորձում է ընդգրկել հրդեհի ամբողջ մակերեսը։