ԻՐԱՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ


Իրանը Սիրիայում տեղակայել է ՀՕՊ համակարգեր։ Այս մասին գրում է EADaily-ն, վկայակոչելով Իսլամական Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչ Աբոեւ Ֆադել Շիքարաջիին։ «Մենք մի շարք ՀՕՊ համակարգեր ենք տեղակայել Սիրիայում՝ Դամասկոսի դիմումի համաձայն։ Տնտեսական իրադրությունն ավաղ թույլ չի տալիս, որ մեր սիրիացի դաշնակցին ամեն ինչ տրամադրենք անվճար եւ որոշ բաների համար նրանք վճարում են»,- ասել է նա։

Համաձայն հրապարակման, Իրանը տեղակայել է Սիրիայում Bavar-373, Khordad-15, Khordad-3 и Mersad զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ այլ համակարգեր՝ օդային թիրախների դեմ պայքարի համար։