«Իրավապաշտպան» Իոաննիսյանը վարկաբեկելով ընդդիմությանը ծառայություն է մատուցում Փաշինյանին


Կարծում եմ, որ ժամանակն է, որ «Կուսակցությունների մասին» օրենքով փակվեն քաղաքականությունում օլիգարխիայի ճանապարհները:

Ժամանակն է փակել գրպանի կուսակցություններ ու գրպանի ԱԺ խմբակցություններ ունենալու օլիգարխների հնարավորությունները: Այդ մասին ՖԲ իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:



Իրեն իրավապաշտպան ու լիբերալ համարող Իոաննիսյանը, ով իրականում սորոսական, ամերիկյան գործակալ է և նրանով չգիտես ինչու չեն զբաղվում ԱԱԾ-ն և այլ կառույցներ, խոսում է ՀՀ-ում կուսակցություններ փակելու մասին:

Իբր դեմոկրատ Իոաննիսյանը խոսում է քաղաքական ընդդիմադիրներին լռեցնելու մասին՝պատկերացնում եք որևէ եվրոպական երկրում իրավապաշտպանները խոսեին կուսակցություններ փակելու և ընդդիմությանը լռեցնելու մասին:


Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում քաղհասարակության անվան տակ տասնյակ տարիներ գործել են օտարերկրյա գործակալները, գրանտակերները, ովքեր պատրաստ են գումարի դիմաց վաճառել ամեն ինչ՝իրենց և իրենց հայրենիքը:


Իոաննիսյանը դարձել է Փաշինյանի ոչ պաշտոնական դեսպանը ներքաղաքական դաշտում և զբաղված է ընդդիմությունը լռեցնելու ու վարկաբեկելու փորձերով: