ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ «ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ»՝ ԳԵՆԵՐԱԼ ՕԳԱՆՈՎՍԿՈՒՆ


«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ այսօր շատերը շնորհավորում են գեներալ Օգանովսկու ծնունդը, ուզում եմ մի քանի բան էլ իմ կողմից մաղթել իրեն. Մաղթում եմ, որ Օգանովսկին գալիք տարում Արցախից Երևան զորք չբերի` ցուցարարներին ջարդել-սպանելու համար, մաղթում եմ, որ Աղդամի ավերակները չհամարի իր անձնական ավարը, մաղթում եմ, որ Արցախի գետերի վրա նոր հիդրոէլեկտրակայան չկառուցի ու ապօրինի ոսկու հանքեր չաշխատացնի: Մաղթում եմ նաև, որ առաջիկա տարում Արցախում արդարադատությունը այնքան զարգանա, որ Օգանովսկու արարքները ստանան անկախ իրավական գնահատական»