Դատական համակարգի հանդեպ հանրային վստահությունը չպետք է խառնենք ինչ-որ խմբի դիրքորոշման հետ...



Հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ չափազանց կարեւոր է, բայց հանրային վստահությունը չպետք է խառնենք ինչ-որ խմբի կամ շրջանակի դիրքորոշման հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Առնվազն ՍԴ դատավորի այն թեկնածուները, որոնց մասին խոսեցինք, ունենա յն մասնագիտական որակները եւ այն ժողովրդավարական արժեքները, որոնք ընդունելի են հանրության համար: Երբ խոսում ենք վստահության մակարդակի մասին, որպես այդպիսին մենք խպետք է հաշվի առնենք մի կարեւոր հանգամանք. Այդ պրոֆեսիոնալիզմը, բարոյական հատկանիշները, անձի սկզբունքայնությունը հնարավորություն տալի՞ս է իրականացնել այն ժողովրդավարական արժեքները, որ նախատեսված են: Իմ կարծիքով՝ թույլ է տալիս:

Եթե մենք ակնկալում ենք համատարած վստահություն, ապաուտոպիստական մոտեցում է, որ ամբողջ հասարակությունը մի մարդու պես միասնական դիրքորոշում ունի այս կամ այն թեկնածուի վերաբերյալ: Բայց հանրությունն իր մեծամասնությամբ դրական է արտահայտվել այն թեկնածուների մասին, որոնց մասին խոսում ենք»,-ասաց նա: