«Հրապարակ». ՀՅԴ ղեկավարները հանդիպել են Նիկոլ Փաշինյանին. Ինչ են քննարկել


«Հրապարակ» թերթը գրում է. «Լուր ունեինք, որ նախօրեին ՀՅԴ ղեկավարները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր հարցին, թե եղե՞լ է նման հանդիպում, ո՞ւմ նախաձեռնությամբ ու ի՞նչ թեմայով, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մենք բոլորի հետ հանդիպում ենք, ինչն անհրաժեշտ է, հրապարակայնացնում ենք»։

Կրկին փորձեցինք ճշտել՝ փաստորեն, չե՞ք հերքում հանդիպման փաստը։ «Ես պատասխանեցի հարցին։ Մենք այս օրերին հանդիպում ենք բոլորի հետ, ում հետ գտնում ենք, որ կարիք կա այս պահին հանդիպելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում