Հռոմի պապ. COVID-19 համավարակը ցույց տվեց, թե ինչպես երկիրը կարող է վերականգնվել, «եթե մենք ...



COVID-19 համավարակը ցույց տվեց, թե ինչպես երկիրը կարող է վերականգնվել, «եթե մենք նրան թույլ տանք հանգստանալ», եւ պետք է խրախուսի մարդկանց ավելի պարզ ապրելակերպ վարել՝ օգնելու համար մոլորակին, որը տառապում է տնտեսական աճի անընդհատ պահանջարկից: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Շրջակա միջավայրին օգնելու իր ուղերձում պոնտիֆիկը կրկնել է առավել խոցելի երկրների պարտքերը թեթեւացնելու իր կոչը: Նման գործողությունները արդար կլինեն, քանի որ հարուստ երկրները շահագործում են ավելի աղքատ երկրների բնական պաշարները, ասել է նա: