Հրդեհ Ձորաղբյուր գյուղում․ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ


Սեպտեմբերի 14-ին, ժամը 13:31-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկույթ։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։52-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։