Հրդեհ Հովսեփ Էմինի փողոցում


Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 5 շենքի (14 հարկ) տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Փրկարարներն իրականացրել են շենքի թվով 25 բնակիչների տարհանում: Դեպքի վայրում են գտնվում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը և փ/ծ գնդապետ Ա. Գրիգորյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին։