Իրանի հարավ-արեւելքում հանք է փլուզվել. կա առնվազն 4 զոհ, 1 տուժած

Ամենաքիչը 4 մարդ է զոհվել  Իրանի հարավ-արեւելքում փլուզված հանքի հետեւանքով: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցելՔերման նահանգում գտնվող Հոջեդք քաղաքի մոտակայքում:  Փլուզման հետեւանքով, նախնական տվյալներով, 1 մարդ էլ վնասվածքներ է ստացել, նրան հոսպիտալացրել են:

Պատահարի մանրամասները ճշտվում են: