Հրաչյա Հակոբյանը գործակալներ պետք է փնտրի իր շուրջը՝ԱԺ-ում ու կառավարությունում



ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Հայրենիքն իրենց համար պետք է կարգախոս ընտրեն «Агент-007» ու այդպիսի պաստառներով հանրահավաք անցկացնեն: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:



Նա նշել է, որ ՀՀ-ում իշխանափոխություն կարող է կատարվել միայն ընտրությունների միջոցով, իսկ իրենց իշխանությունը պատրաստ է հեռանալ միայն ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցային հեղափոխությամբ:


Սորոսական, գունավոր հեղաշրջմամբ իշխանության եկած արևմտյան դրածոները՝իմքայլականներն այժմ ընդդիմությանը զգուշացնում են, որ հեռու մնան փողոցային ակցիաներից, այսինքն հանրահավաքներով իշխանափոխությունը միայն նրանց մենաշնորհն է՝իհարե ոչ: Ընդդիմությունն օգտագործելու է Սահմանադրությամբ թույլատրելի բոլոր միջոցներն՝իշխանափոխության պահանջը կյանքի կոչելու ու ժողովրդին՝երկրում ստեղծված իրական վիճակի մասին մեսիջներ հղելու համար:

Դերասան Հակոբյանը հավանաբար օրենսդիր գործունեության փոխարեն ամբողջ օրն ամերիկյան ֆիլմեր է դիտում՝այնտեղից է նրա սերը գործակալների նկատմամբ կամ միգուցե ենթագիտակցաբար է խոսում գործակալական ցանցից, քանի որ նրա իմքայլական թիմը բաղկացած է օտարերկրյա գործակալներից:


Ընդդիմությանը կապել որևէ գործակալական ցանցի հետ անիմաստ զբաղմունք է՝դա ֆեյքային կեղկատակություն է, որն այս իշխանությունների վերջին հույսն է՝փնտրել 5-րդ շարասյուններ այն պարագայում, որ այդ շարասյունները նստած են ԱԺ-ում՝իմքայլականներ և կառավարությունում՝սորոսական նախարարներ: