«Հայաստանի Հանրապետություն». Ինչպիսի՞ն են լինելու ապագայի պատերազմները


«Արտասահմանյան լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք» անվանումը, երբ խոսում են արցախա-ադրբեջանական բախումների նորօրյա փուլի մասին: Նույնը՝ «Newsweek»-ը:


Հարկ ենք համարում շեշտել, որ Արցախը երբեք վիճելի տարածք չի եղել ու չի լինի: Հազարամյա հայկական տարածաշրջանը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հայեր են եղել, չի կարող որևէ անտեղյակի կամ անուսի պատճառով նման բնութագրում ստանալ, առավել ևս՝ տարածվել:


Մեր կողմից նշենք, որ այս բնութագրումը՝ տրված թշնամական ուժերի կողմից՝ հանուն համաշխարհային հանրության մեջ կասկածի խորացման ու ճշմարտության մերժման, տեղեկատվական պատերազմի դրսևորում է և արժանի է լուրջ ուշադրության: Կարծում ենք՝ հետպատերազմյան շրջանում հարկ է որոշակի քայլեր կատարել, միջոցառումներ կազմակերպել՝ սխալ արտահայտությունների սրբագրումներ իրականացնելու համար»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: