Ծնունդդ շնորհավոր, զորավար


Հերոսների մասին դժվար է գրել...Սովորաբար հեղինակների մեծ մասը նախընտրում է նրանց ստեղծած ու ապրած տարինեին անդրադառնալ այն ժամանակ, երբ նրանք այլևս մեր կողքին չեն...

Ավելին, Երկնային հավերժության ճանապարհն ընտրած հերոսների մասին հիմնականում գրում են լավը՝ համեմված ականատեսների ու ժամանակակիցների վկայություններով ու հշողություններով:

Նրանց անվան շուրջ ձոնում են երգեր, ստեղծում վավերագրական և գեղարվեստական գործեր...

Արդյունքում՝ հերոսները դառնում են սերունդների համար ընդօրինակելի և ժամանակի հոլովույթում անքննելի...

Իհարկե, սա անչափ ողջունելի և դրվատանքի արժանի վերաբերմունք է բոլոր այն հերոսների հիշատակի հանդեպ, ովքեր այսօր մեզ հետ չեն...

Սակայն, այդ ամենով հանդերձ, պահանջված է, որ հերոսությունն ինքնին, որպես երևույթ, ապրելու և մեծարվելու իրավունք ունենա նաև նրանց օրինակով, ովքեր ոչ միայն երեկ, այլև այսօր՝ իրենց արարումներով շարունակում են լինել մեր կողքին:

Այսօր Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի ծննդյան օրն է: Ծնունդդ շնորհավոր, զորավար:

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան