ՄԵՐԿ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԾԱՆՈԹԻ ՎՐԱ ԵՒ ՆԵՐՔԵՒ ԸՆԿԵԼ 13-ՐԴ ՀԱՐԿԻՑ


Սանկտ Պետերբուրգում կինը երեկույթից հետո միայն ներքնազգեստը հագին հարձակվել է ծանոթի վրա, եւ հետո ներքեւ ընկել 13-րդ հարկից։ Այս մասին հայտնում է «112»-ը։ Երեք երիտասարդներ քսաներկուամյա աղջկան հրավիրել են երեկույթի։

Երեկույթից հետո երիտասարդները, որոնք եղել են խմած վիճակում, քնել են։ Ինչ որ պահի կինը դանակը վերցրել ու հարձակվել է երիտասարդներից մեկի վրա։ Վերջինս կարողացել է խուսափել հարձակումից։ Աղջիկը ներքեւ է ընկել պատուհանից։ Տանտերը եւ մյուս ընկերները քնած են եղել, ինչպես տեղեկացնում է տեղի ոստիկանությունը։ Դեպքի մանրամասները պարզվում են։