ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՅՈՌԲԱԳՅՈՌԸ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻԵԴ-ՈՒՄ


Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանցիների #գյոռբագյոռը այս անգամ #ՄԻԵԴ-ում Ադրբեջանական կառավարությունը խնդրել էր  դատարանին Հայաստանի դիմումների հիման վրա այլևս չկիրառել ռազմագերիների հումանիտար իրավունքների պաշտպանության համար անհապաղ միջոցներ, իսկ արդեն կայացված որոշումները վերացնել` պատճառաբանելով, որ Ադրբեջանը պատշաճ ապահովում է հայ ռազմագերիների հումանիտար իրավունքները: ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կառավարության այդ «հավակնությունը» և որոշմամբ ևս մեկ անգամ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ռազմագերիների կյանքի, առողջության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ դատարանի ուշադրության ներքո»: