Նոր Նորքի ոստիկանները կանխել են գողությունը


ՀՀ ոստիկանությունը հայտնում է Նոր Նորքի ոստիկանների կողմից գողություն կանխելու մասին:   Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի տանը գող կա: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը Գյուլիքեխյան փողոցի նշված շենքում հայտնաբերեց և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց 34-ամյա մի տղամարդու:   Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանից փորձել է կատարել գողություն, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Գեղարքունիքի մարզում բնակվող բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում: 34-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: