«Օրենքով գող» Արսեն Երեւանսկիի, Բասարի եւ եւս 11 անձի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է ...


«Օրենքով գող» «Արսեն Երեւանսկի» մականվամբ հայտնի Արսեն Մկրտչյանի, «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանի եւ եւս 11 անձի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այն մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին:

«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ձերբակալվել էր մարտի 13-ին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: ԱԱԾ-ի հաղորդագրությունից պարզ Է դառնում, որ դեռևս մարտի 13-ին ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին»՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Նշենք, որ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ՌԴ քաղաքացի է. նա 2017 թվականին ձերբակալվել, ապա Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար և դատապարտվել երեք ու կես տարվա ազատազրկման։ 2018 թվականին, սակայն, Երևանսկին ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով: Արսեն երևանսկին Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդո մականունով հայտնի Մայիս Մկրտչյանի զարմիկն է:

Արսեն Մկրտչյանի եւ եւս 11 անձի մեղադրանքի վերաբերյալ մանրամասները՝ այս հղումով: