Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները պղծելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նյութեր են...



Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, ազգային հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները պղծելու վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ ահազանգ են ստացել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ անհայտ անձինք Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջայանի շիրիմները։

«Փաստինֆո»-ի նկարահանող խումբը դեռ գտնվում է Եռաբլուրում, մանրամասները՝ շուտով։

Աղբյուր` Փաստինֆո