Google-ը թողարկել է Ads Transparency Spotlight ընդլայնումը


Ամերիկյան Google կորպորացիան թողարկել է մի ընդլայնում, որը կոչվում է Ads Transparency Spotlight։ Այն ցույց է տալիս, թե քանի գովազդային հաղորդագրություններ են ցուցադրվում օգտագործողին ինտերնետային էջում, ինչպես նաեւ՝ որ ընկերություններից: Ընդլայնումը նաեւ հնարավորություն կտա իմանալ, թե ինչու են հենց այդ հաղորդագրությունները ցուցադրվում օգտագործողին, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Ներկայումս Ads Transparency Spotlight-ը աշխատում է ալֆա-տարբերակով եւ թույլ է տալիս տեսնել միայն Google հարթակներից ստացված գովազդների վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն ընկերությունը ակնկալում է, որ ապագայում այն կկարողանա օգտագործել ընդլայնումը այլ առեւտրային հարթակների համար: Բացի այդ, ընդլայնումը ցույց կտա էջում առկա բոլոր ընկերությունները եւ ծառայությունները եւ թույլ կտա անցնել նրանց էջեր՝ պահպանելով գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես են պահվում եւ մշակվում նրանց անձնական տվյալները: