Այսօր մի առիթով, փոքր ինչ այլ «աչքերով», անդրադարձա Սահմանադրության նախաբանին. Գեւորգ Դանիելյան



Այսօր մի առիթով, փոքր ինչ այլ «աչքերով», անդրադարձա Սահմանադրության նախաբանին, ինչը, ցավոք, հազվադեպ է նկատվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Հ.Գ. Սա դեռևս 1995 թ. Սահմանադրությամբ էր ամրագրված, և շատերիս համար ընդունելի է տառ առ տառ։ Ինձ գրավում է, հատկապես, «համազգային» և «համամարդկային» եզրույթների ճշգրիտ համադրումը։ Միայն մի վերապահում. արժեր համարժեք արտացոլել Հայաստանում բնակվող և մեր ժողովրդին մշտապես ու անդավաճան սատարող ազգային փոքրամասնություններին, հուսանք՝ դա էլ կլինի»: