ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ԴԵՊՔԵՐ


Գերմանիայում հայտնաբերվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg-ը, նշելով, որ սա մեծ հարված կհասցնի Եվրոպայում խոզի մսի խոշորագույն արտահանողին։ Հայտնաբերված դեպքերը գտնվում են Բրանդենբուրգի երկրամասում։

Արեւելյան Եվրոպան արդեն քանի տարի պայքարում է այս կենդանական հիվանդության դեմ, իսկ Գերմանիայի հարեւան Բելգիայում արդեն երկու տարուց ավելի է, ինչ ֆիքսվում են աֆրիկյան ժանտախտի դեպքեր նույնիսկ վայրի կենդանիների մոտ։ Հիվանդությունը մահացու է կենդանիների համար, վտանգավոր չէ մարդու համար։