Աշոտ Քոչարյանը հրավիրվեց մինչև 21 տարեկանների հավաքական

Exclusivelife.am-ը գրում է. «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Աշոտ Քոչարյանը հրավիրվել է մինչև 21 տարեկանների հավաքական: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:


Քոչարյանը հավաքականի հետ կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կպատրաստվի սեպտեմբերի 8-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լյուքսեմբուրգի հետ արտագնա հանդիպման: