Facebook-ը սահմանափակումներ է մտցնում Messenger-ում հաղորդագրությունների վերահասցեավորման համար



Facebook-ը սահմանափակումներ է մտցնում Messenger-ում հաղորդագրությունների վերահասցեավորման համար` ապատեղեկատվության եւ վնասակար բովանդակության տարածումը դանդաղեցնելու նպատակով:

Չատ-հարթակի օգտատերերը կկարողանան հաղորդագրություններ ուղարկել միանգամից միայն հինգ հոգու կամ խմբերի, ինչը արտացոլում է WhatsApp-ի նմանատիպ ջանքերը:

Այս քայլը տեղի է ունենում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության վերաբերյալ շարունակական մտահոգությունների պայմաններում:


«Մենք ներմուծում ենք Messenger-ի վերահասցեավորման սահմանափակում, որը կօգնի սահմանափակել նրանց ջանքերը, ովքեր ցանկանում են քաոս առաջացնել, անվստահություն սերմանել կամ ոչ կանխամտածված խաթարել հավաստի տեղեկատվությունը»,- գրել է Ջեյ Սալիվանը՝ Messenger-ի գաղտնիության եւ անվտանգության ապահովման ապրանքների կառավարման տնօրենը:

Facebook-ը նշել է, որ այս որոշումը «կարեւոր» է, քանի որ համաշխարհային համավարակը շարունակվում է, իսկ առջեւում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի եւ այլ երկրների ընտրություններն են: