Facebook-ը կարևոր հայտարարություն է տարածել



Facebook-ը սեպտեմբերին վերջնականապես կհրաժարվի իր հին դիզայնից: Այս մասին սոցցանցը հայտնել է իր պաշտոնական էջում, գրում է Ferra.ru-ն:


Ավելի վաղ մշակողները պարզաբանել են, որ երկար թարմացումը կապված էր նրա հետ, որ ընկերությունը ֆիքսվել էր բջջային սարքերի վրա:

Նոր դիզայնում Facebook-ը հեռացրել է սպիտակ-կապույտ ձեւավորումը: Կարելի է ընտրել մուգ և բաց թեմաներ: Կայքի նավիգացիան, մշակողների խոսքով, ավելի հեշտ է դարձել։