Եվրամիությունը պատրաստվում է իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բուռն ավարտին


Ուրբաթ Եվրամիությունը սկսել է պատրաստվել իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բուռն ավարտին՝ այն դեպքում, որ բարձրաստիճան ներկայացուցիչները պատրաստվում էին դաշինքի անդամ 27 երկրներին հայտնել ԵՄ-ի հետ գործարքի պայմանները խախտելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ծրագրերի մասին, հայտնում է Reuters-ը։ 

Հինգշաբթի Լոնդոնում կայացած բանակցություններից հետո բրեքսիթի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն հայտարարել էր, որ դաշինքը պատրաստվում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծրագրերին առանց տարեվերջին համաձայնագրի կնքման, քանի որ առեւտրային բանակցությունները զգալի առաջընթացի չեն հանգեցրել։

«Մեծ Բրիտանիան փոխշահավետ գործողություններ չի ձեռնարկում ԵՄ հիմնարար սկզբունքների եւ շահերի նկատմամբ։ Ոչ ոք չպետք է թերագնահատի «առանց գործարքի» սցենարի գործնական, տնտեսական եւ սոցիալական հետեւանքները»,- ասել էր Բարնյեն։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան Լոնդոնում անցկացրել էին բրեքսիթի հարցով արտահերթ բանակցություններ՝ կապված ԵՄ-ից դուրս գալու մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի մտադրության հետ։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը պահանջել էր, որ Բրիտանիան մինչեւ սեպտեմբերի վերջը հրաժարվի ներքին շուկայի մասին իր օրինագծից, սակայն Մեծ Բրիտանիան մերժել էր՝ հայտարարելով, որ խորհրդարանը օրինագիծը կքննարկի երկուշաբթի։

Բարնյեի թիմը ուրբաթ կներկայացնի Լոնդոնի հետ ԵՄ անդամ 27 երկրների բանակցությունների արդյունքները։

Reuters լրատվական գործակալությունը հայտնել է Մեծ Բրիտանիայի դեմ պայմանագրի իր մասով խախտման հետ կապված հայց ներկայացնելու մտադրության մասին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ ԵՄ-ից դուրս գալու մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագիծ էր ներկայացրել։ Ըստ այդ օրինագծի՝ ԵՄ անդամ Հյուսիսային Իռլանդիային բրիտանական շուկային եւ ապրանքներին հասանելիություն են երաշխավորում նաեւ անցումային շրջանի ավարտից հետո, ինչը, Մեծ Բրիտանիայի իշխանությունների կարծիքով, առանձնապես կարեւոր է 1998 թվականին Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ կնքված խաղաղ համաձայնագրի տեսակետից։