EU Observer: Թուրքիան, կարծես, գնում է դեպի պատերազմ, քանի որ Օսմանյան դարաշրջանի միությունները ...




Թուրքիան, կարծես, գնում է դեպի պատերազմ, քանի որ Օսմանյան դարաշրջանի միությունները կրկնվում են: Այս մասին EU Observer կայքի համար գրում է Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր հետազոտող Քերթ Դեբեֆը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Հունաստանի կառավարությունները Միջերկրական ծովում փոխանակվում են քաղաքական հարվածներով: Հունաստանը խոսում է պատերազմի լեզվով, այն դեպքում, երբ Թուրքիան հրաժարվում է փոխզիջման գնալ:

«Դա շատ վտանգավոր է: Անհասկանալի է՝ ուր ենք մենք գնում»,-Դեբեֆը մեջբերում է գնդապետ Մուստաֆա Քեմալի նամակը, ով հայտնի է դարձել որպես Աթաթուրք եւ ժամանակակից Թուրքիայի հայր:

Դեբեֆի խոսքով՝ որոշ առումով Միջերկրական ծովում իրավիճակը արտացոլում է պատմական ժամանակները: Այսօր եւս կան երկու թշնական միություններ, ինչպես 1914 թվականին, երբ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան հակազդում էին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Ռուսաստանին:

Այժմ կա Թուրքիայի, Կատարի, Մուսուլման-եղբայրների եւ Իրանի «հեղափոխական միություն»: Դեբեֆի խոսքով՝ նրանք մրցակցում են «status-quo entente» շրջանակում ազդեցության համար Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի հետ:

«Այս անգամ Եվրոպան կրկին պառակտման նշաններ է ցույց տալիս: Ֆրանսիան, Հունաստանն ու Կիպրոսն աջակցում են ստատուս քվոն, իսկ Իսպանիան եւ Մալթան աջակցում են «հեղափոխական միությանը»: Դեբեֆի խոսքով՝ իրավիճակից կախված Իտալիան գտնվում է այդ երկու երկրների միջեւ»,-նշում է հեղինակը:

Դեբեֆը հավելում է, որ ինչպես եւ 1914 թվականին ոչ մի երկիր Մեծ պատերազմ չի ցանկանում, նրանք ցանկանում են պաշտպանել իրենց ազգային շահերը, ինչպես հարյուրամյակ առաջ:

«Սակայն եթե եվրոպական երկրները խախտեն միասնությունն ու ներգրավվեն կոնֆլիկտին, ապա ամեն ինչ վտանգավոր կդառնա, ինչպես ասում էր Աթաթուրքը»,-եզրափակում է հեղինակը: