Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել


Ադրբեջանի Իմիշլինի շրջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական կայքերը՝ հղում կատարելով  Ադրբեջանի ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Աղբյուր` Փաստինֆո