«Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաներից մեկը վերակենդանացման բաժանմունք էր...



Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաների առողջական վիճակը կայուն է. շարունակում են մնալ երեւանյան բուժհաստատություններում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները զարգացման ծանր արատներով են, չորսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ, իսկ երկուսը՝ «Արաբկիր» բկ: Երեխաներից մեկը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. խնդիրներ էր ունեցել. հիմա վիճակը կայուն է»,-ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 6 երեխայի եւ 7 աշխատակցի մոտ։

Ասլանյանը հայտնեց, որ աշխատակիցներից 3-ը տնային պայմաններում են բուժվում, 6 երեխա եւ 4 աշխատակից տեղափոխվել են Երեւանի բուժհաստատություններ: