
ԿԳՄՍ նախաար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի պայմաններում օտարերկրացիների ներգրավման հարցը: Ռեկտոր Ա. Մուրադյանի խոսքով՝ չնայած դժվարություններին՝ ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների թիվը նույնիսկ ավելացել է»: