ԵՄ-ՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ՝ «ԵՐԵՔ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ


Հեռու պահելով իրեն Թուրքիայից, ԵՄ-ն ընդամենը հեռացնում է խնդրի լուծումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, ըստ «Անադոլուի» փոխանցման։ Նա ասել է, որ տարակարծությունները պետք է լուծել սեղանի շուրջ, երկխոսության միջոցով եւ ոչ թե ռազմական լծակի գործադրմամբ։ Բորելը նաեւ հայտարարել է, որ նախկին երեք կայսրությունները՝ Ռուսականը, Չինականը եւ Օսմանյանը, վերադառնում են, ինչը Եվրոպայի համար նոր պայմաններ է ձեւավորում։ Այս մասին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում։