Էկոնոմիկայի նախարարությունը 2 888 890 ՀՀ դրամ է ծախսել մեկուսացված որոշ անձանց ծախսերի փոխհատուց...


ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2 888 890 ՀՀ դրամ է ծախսել հյուրանոցներում և հյուրատներում մեկուսացված անձանց կեցության, ինչպես նաև սննդի մատակարարման ծախսերը փոխհատուցելու համար։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ տեղեկացնելով, որ  կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ ՀՀ էկոնոմիկիայի նախարարությունը իրականացրել է հյուրանոցներում և հյուրատներում մեկուսացված անձանց կեցության, ինչպես նաև սննդի մատակարարման ծախսերի փոխհատուցում։

Ապրիլ ամսին հյուրանոցային ծառայության վրա նախարարությունը ծախսել է 335 443 ՀՀ դրամ, սննդի մատակարարման վրա՝ 30 707 ՀՀ դրամ, մայիսին՝ 598 241 ՀՀ դրամ՝ հյուրանոցային ծառայության վրա, 273 162 ՀՀ դրամ՝ սննդի մատակարարում, հունիսին՝ 376 005 ՀՀ դրամ՝ հյուրանոցային ծառայություն, 494 272 ՀՀ դրամ՝ սննդի մատկարարում, հուլիսին՝ 94 851 ՀՀ դրամ՝ հյուրանոցային ծառայություն, 397 391 ՀՀ դրամ՝ սննդի մատակարարում, օգոստոսին՝ 58 686 ՀՀ դրամ՝ հյուրանոցային ծառայություն, 230 129 ՀՀ դրամ՝ սննդի մատակարարում։ Ընդհանուր առմամբ հյուրանոցային ծառայությունների վրա ծախսվել է 1 463 227 ՀՀ դրամ, իսկ սննդի մատակարարման վրա՝ 1 425 663 ՀՀ դրամ։

Նշենք նաև, որ անհասկանալի է, թե ինչու է  մեկուսացված անձանց կեցության և սննդի համար փոխհատուցումներն արվել Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Այս մասով պարզաբանում ստանալուն  պես կհրապարակենք։