Սեպտեմբերի 4-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երեւան չարտերային չվերթը



Եկատերինբուրգից («Կոլցովո» օդանավակայանից) Երեւան չարթերային չվերթը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:

Եկատերինբուրգից Երևան չարթերային չվերթի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով. 8 (800) 22 22 566 WhatsApp 8 (922) 22 60 566 Viber/ WhatsApp 8 (922) 22 56 566

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, օգոստոսի 13-ից վերացվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքը:

Աղբյուր` Փաստինֆո