Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն եւս էժանացել է շուրջ 3,5 դրամով


ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 492.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.69 դրամ (նվազել է 3.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 638.90  դրամ (նվազել է 3.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.31 դրամ (նվազել է 0.13 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.  արծաթ՝ 387.07 դրամ, ոսկի՝ 30,188.18 դրամ, պլատին՝ 13,940.07 դրամ: