Այս բոլոր կետերն ապահովվե՞լ եք, որ մի քանի օրից ստիպելու եք բոլոր երեխաներին դիմակ կրել դպրոցում․



«Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեխաների շրջանում դիմակ կրելու հետ կապված հետևյալ ցուցումներն է տվել.

Նախ՝ նշվել է , որ երեխաների դիմակ կրելը խորհուրդ է տրվում միայն այն շրջաններում, որտեղ բարձր է կորոնավիրուսի տարածման վտանգն, ապա սահմանել կանոնները.

Մինչև 5 տարեկան երեխաները չպետք է դիմակ կրեն: 6-11 տարեկանների դեպքում դիմակի կրումը ցուցված է, եթե.

  1. Երեխայի գտնվելու տարածքում դիտվում է կորոնավիրուսի լայնամասշտաբ տարածում

  2. Երեխան ունակ է ճիշտ և անվտանգ օգտագործել դիմակը

  3. Դիմակը հասանելի է՝ փոխարինել նորով, լվանալ

4.Մեծահասակների կողմից կա հսկողություն՝ ճիշտ դնել դիմակը, հանել, փոխել և այլն

5.Ծնողների, ուսուցիչների, բժիշկների հետ համատեղ գնահատվել են դիմակի կրման հետևանքով առաջացած ռիսկերը՝ սոցիալ-հոգեբանական, որոնք կարող են հանգեցնել երեխայի մոտ տարբեր խնդիրների առաջացմանը:

Ուզում եմ հասկանալ այս բոլոր կետերն ապահովվե՞լ եք, որ մի քանի օրից ստիպելու եք բոլոր երեխաներին դիմակ կրել դպրոցում»: