Ընկերությունը հիմնադրել է հենց Դավիթ Անանյանը. Նոր մանրամասներ՝ ՊԵԿ նախկին նախագահի նոր աշխատա...



Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը նոր աշխատանքի է անցել: Նա այժմ աշխատում է «DSA Advisory Group CJSC» ընկերությունում:


Analitik.am-ի տեղեկություններով, «Դի-Էս-Էյ» խորհրդատվական խումբ ՓԲԸ-ը մատուցում է բիզնես խորհրդատվական, ֆինանսական կառավարման, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ամբողջական շրջանակ՝ միտված բավարարելու թե՛ հայկական, և թե՛ միջազգային ընկերությունների պահանջմունքները:


Ընկերությունը նորաստեղծ է, այն հիմնադրել է հենց Անանյանն ու անձամբ ղեկավարում է որպես գլխավոր տնօրեն: