Մարկ Ցուկերբերգը զգուշացնում է


Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում երկրում կարող են անկարգություններ սկսել: Այս մասին նա խոսել է Axios-ի հետ զրույցի ժամանակ:


Մարկի խոսքերով, հնարավոր անկարգությունները կարող են լինել քվեարկությունից մինչև արդյունքները հայտարարելն ընկած ժամանակահատվածում. «Կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք բռնությունների ռիսկը նվազեցնելու համար»:

Նա նաև ԶԼՄ-ներին կոչ է արել բնակչությանը պատրաստել այն բանին, որ ձայների հաշվարկը կարող է տևել մի քանի օր, անգամ՝ շաբաթ: