257 նոր դեպք․3 մահվան դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 46376-ի


Հայաստանում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 46376-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 128 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 3 դեպք։

Բացասական թեստերի թիվը՝ 3878։