COVID-19. աշխարհում վարակվածների թիվը 15 մլն-ից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ



Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 030 հազար 200 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 144 հազար 983 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 166 հազար 532-ի, մահերինը՝ 81 հազար 597-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 201 հազար 727, մահերինը՝ 28 հազար 846: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 789 հազար 190 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 862 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 12 հազար 745 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուին շրջանցած Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 381 հազար 798 է, մահերինը՝ 5 հազար 368: Պերուն առանձնանում է 362 հազար 087 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 13 հազար 579 մարդ: 7-րդ տեղում հայտնվել է Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 356 հազար 255 է, մահերի թիվը՝ 40 հազար 400: Մեքսիկային հաջորդում է Չիլին, որտեղ վարկվածների ընդհանուր թիվը 334 հազար 683 է: Վարակի հետևանքով մահացել է 8 հազար 677: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 313 հազար 274 ընդհանուր, 28 հազար 424 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 817 է, մահերինը՝ 45 հազար 422: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 14-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 707, որից ապաքինվել է 78 հազար 840-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1073-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 281 հազար 413 է, մահերինը՝ 14 հազար 853: Թուրքիան առանձնանում է 221 հազար 500 ընդհանուր, 5 հազար 526 մահվան դեպքով: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 258 հազար 156 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 107 հազար 871, մահերինը՝ 163: Եգիպտոսում առկա է 89 հազար 078 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 399 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 498 է, մահացածներինը՝ 341: Լիբանանում կա 2 հազար 980 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 41: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 540-ի: Վարակի հետևանքով մահացել է 31 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: