Կորոնավիրուսով վարակման 532 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ


Հայաստանում հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 532 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51382 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 300224, վերջին մեկ օրում` 3897 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5705 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 335-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 44406 անձ` վերջին մեկ օրում 187 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 966 է: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 301 է: