Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության...


Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:


Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 644, մահացության ցուցանիշը՝ 311:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.


1. Հայաստան – 15 644

2. Ռուսաստան – 7397

3. Իրան - 4872

4. Ադրբեջան – 3806

5. Թուրքիա – 3506

6. Վրաստան – 692

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 311

2. Իրան – 281

3. Ռուսաստան – 130

4. Թուրքիա –86

5. Ադրբեջան – 56

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 16-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 257, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 46 376 է, մահվան դեպքերինը՝ 1206:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 069, փաստացի բուժվողներինը՝ 3101:

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը: