CNF-ն շուրջ 87 հազար եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին



Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:  Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո: Նշենք, որ տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից  տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:

Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող   մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան»  և  «Արփի լիճ» ազգային պարկերին:

Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը: