Արայիկին նետելու են աղբամանը, իսկ այս վավերացումը իշխանությունները չեն մարսելու. Չախալյան


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները հասել են Ազգային ժողովի մոտ, որտեղ պատրաստվում են ստորագրահավաք իրականացնել:


Ակցիայի կազմակերպիչներից Վահագն Չախալյանի խոսքերով, մայիսի 11-ին Ազգային ժողովը դավադրաբար, սեփական երկրի ու սեփական քաղաքացիների մեջքի ետևում վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան՝ դա անելով առանց սեփական ընտրողների հետ քննարկելու. «Հիմա իշխող «Իմ քայլը» փորձում է վավերացնել բոլոր այն կոնվենցիաները, որոնք տարիների շարունակ նախորդ իշխանությունները չեն վավերացրել»:


Չախալյանը նշեց, որ այս վավերացումն իշխանությունները չեն մարսելու, պատմությունը դա չի ներելու. «Կոչ ենք անում հրաժարվել բոլոր ազգադավ ծրագրերից, և Արայիկը պետք է հեռանա»:

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին ակցիայի մասնակիցները կրկին հավաքվելու են ու, Չախալյանի խոսքերով, «Արայիկին նետելու են աղբամանը»: