«Այնտեղ իրոք սեր է»․ Բուզովան ու Դավան Կիրկորովին հիշեցրել են Պուգաչովայի հանդեպ նախկին զգացմունքներ


Նախօրեին Ֆիլիպ Կիրկորովը Դավիթ Մանուկյանի հետ հյուրընկալվել էր «Вечерний Ургант» հաղորդմանը։ Անսպասելի դուետը վերջերս ներկայացրել է «Ռոլեքս» համատեղ երգը։

Կիրկորովը եթերում մեկնաբանել է Դավայի եւ Օլգա Բուզովայի սիրավեպը․


«Այնտեղ իսկական սեր է, ես տեսել եմ դա։ Անկեղծ զգացմունքներ են»։

Դավան խոստովանել է, որ Օլգան շատ է մոտիվացնում իրեն։

«Ես ցանկանում եմ առաջ շարժվել», - հայտարարել է երաժիշտը։

Կիրկորովը Բուզովայի եւ Դավայի հարաբերությունները հուզիչ է անվանել, եւ ջերմությամբ հիշել է իր եւ ռուսական էստրադայի պրիմադոննայի հետ միությունը։ Բուզովայի եւ Պուգաչովայի անունները մեկ նախադասության մեջ ծիծաղեցրել են եւ տաղավարում գտնվողներին, եւ հաղորդավարին։ Ի պատասխան Իվան Ուրգանտը կատակել է․

«Այ սա համեմատություն է»:


Ֆիլիպ Բեդրոսովիչը նշել է, որ հասկանում է, թե ինչ է զգում իր երիտասարդ գործընկերը:

«Երբ հարաբերություններ ես ունենում հայտնի մարդու հետ, ով նույնիսկ ինչ-որ չափով հայտնիությամբ գերազանցում է քեզ, դու ուզում ես ապացուցել եւ նրան, եւ մյուսներին, որ դու արժանի ես այդ մարդուն եւ արժանի ես լինել նրա կողքին», — ասել է երգիչը:

Հիշեցնենք, որ Օլգա Բուզովան ու Դավիթ Մանուկյանը սկսել են հանդիպել նախորդ տարի։