«Լիդիանի» պահնորդական ծառայությունը հարձակվել է հերթապահող քաղաքացիների վրա. Բունիաթյան


Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, թե Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահություն իրականացնող քաղաքացիների վրա և ծեծի ենթարկել նրանց։

Բունիթայանը կարծում է, որ կա հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառելու։

Մանրամասները՝ տեսանյութում