ՎԱՐՉԱՊԵՏ, ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՈՒ ԱՍԵՔ՝ Ո՞Ր ՓՈՒԼՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻ ԱՐՀԱՄԱՐՀԵՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ


Պրն վարչապետ, պահանջում ենք հանդիպում։ Եկեք ու պատասխանեք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների հարցերին։ Խնդրում ենք, բացեք ճանապարհները Ռուսաստանի հետ, մենք պիտի գնանք։ Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ այս ակցիան րոպեներ առաջ է մեկնարկել, քիչ առաջ կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում նաեւ մաքսազերծման գնային փոփոխություններից դժգոհ մի շարք առևտրականներ։


«Վարչապետ, դուրս եկեք ու ասեք՝ ո՞ր փուլում են բանակցությունները, մի արհամարհեք սեփական ժողովրդին»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ Ռուսաստան մեկնել ցանկացողները օրերս հավաքվել էինք ԱԺ շենքի դիմաց, անգամ հանդիպեցին ընդդիմադիր ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին, սակայն նրանք պնդում են՝ ոչ մի փոփոխություն չկա, հստակ պատասխաններ չկան, իսկ իրենց ապրուստի միջոցները սպառվել են, արդեն սովի են մատնվում, իսկ աշխատանքն այնտեղ է՝ Ռուսաստանում։