Boeing ընկերությունը հայտնել է սպասվածից ավելի զգալի կորուստների մասին



Boeing ընկերությունը հայտնել է սպասվածից ավելի զգալի կորուստների մասին եւ հայտարարել է օդանավերի արտադրության հետագա կրճատումների մասին՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված թույլ պահանջարկի պատճառով, հայտնում է AFP-ն:

Երկրորդ եռամսյակում ավիատիեզերական հսկան 2․4 միլիարդ դոլարի վնաս է կրել: Եկամուտները նվազել են 25 տոկոսով՝ հասնելով 11․8 միլիարդ դոլարի:

Ընկերության գործադիր տնօրեն Դեյվ Քելհունը հայտարարել է, որ ընկերությունը կկրճատի ինքնաթիռների արտադրության ժամանակացույցը եւ կդադարեցնի լեգենդար Boeing 747 ինքնաթիռի արտադրությունը՝ նախազգուշացնելով, որ ընկերությունը «ստիպված կլինի հետագայում հավելյալ գնահատել աշխատողների թիվը»:

Սա աշխատակիցների ավելի մասշտաբային կրճատում է ենթադրում այն բանից հետո, երբ Boeing-ը հայտարարեղ, որ այս տարվա սկզբին կկրճատի իր աշխատակիցների 10 տոկոսը: