BOEING-Ը 787 DREAMLINER ՕԴԱՆԱՎՆԵՐԻ ՎՐԱ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ


Boeing ընկերությունը 787 Dreamliner արտադրության հեջ կապված թերություններ է հայտնաբերել։ Ըստ ընկերության տարածած հայտարարության, որը փոխանցում է CNN-ը, ընկերությունը խնդիրներ է հայտնաբերել 787-ի ֆուզլյաժի պոչային մասի առանձին սեկցիաներում, որոնք կարող են բերել մի վիճակի, որը չի համապատասխան կորպորացիայի ստանդարձներին։ Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, չի նշվում, սակայն The Air Current-ը գրում է, որ ութ թերություն ունեցող օդանավ է հայտնաբերվել, որոնք պատկանում են United (UAL), Air Canada (ACDVF) եւ Singapore Airlines ընկերություններին։ Այդ օդանավները կանցնեն համապատասխան զննություն, կվերանորոգվեն։