Ես ցավում եմ, որ ապրում եմ մի ժամանակաշրջանում, որը համընկել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների..


ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ես ցավում եմ, որ ապրում եմ մի ժամանակաշրջանում, որը համընկել է Հայաստանի բազմադարյա պատմության ամենաամոթալի, ամենաստախոս և ամենակեղծ ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների հետ։ Այս անձնավորությունը իր ձևավորած թիմով Հայաստանը տանում է անդառնալի կործանման։ Նրա հակահայ և անԱստված նախարարները(Արսեն Թորոսյան, Արայիկ Հարությունյան) փորձում են փոխել <<ՀԱՅ>>-ի մենտալիտետը , ամեն ինչ անում են, որպեսզի հայ բառը ջնջեն երկրի երեսից, նրա պատգամավորները Ազգային Ժողովում իմ և Ձեր հաշվին ստանում են աշխատավարձ բացառապես կեղծ և սուտ ստատուսներ գրելու, Նիկոլի թալանը կոծկելու և ինձ և Ձեզ ամենաանընդունելի և ամենաստոր միջոցներով փնովելու համար։ Հայաստանի Հանրապետությունում տիրում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, աղքատությունը 5-7 տոկոսով աճել է, ոչ մի սոցիալական խավ գոհ չէ այսօրվա իշխանություններից, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին բաժանել է մի քանի մասի և թշնամացրել է միմյանց հետ, ամենուր տիրում է անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ, որի մենաշնորհը նույնպես պատկանում է հենց Նիկոլ Փաշինյանին, նրա խոստմանը հակառակ աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլև պակասել են։ Նիկոլ Փաշինյանը նախկինում մեղադրում էր իշխանականներին իրենց բարեկամներին և ծանոթներին պետական պատասխանատու պաշտոններում նշանակելու և պետությունը թալանելու մեջ։ Ի՞նչ է անում այսօր Նիկոլը, եթե ոչ մի քանի անգամ ավելին , քան նախկինները. Նրա կինը՝ Աննա Հակոբյանը մի քանի հիմնադրամների միջոցով ոնց ուզում և երբ ուզում գումար է լվանում և լցնում փաշինյանական կլանի արդեն իսկ ոչ այնքան համեստ բյուջեն, նրա աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, ով թատերականի բակում սրանից նրանից հատիկով սիգարետ էր մուրում, այժմ թաթախված է միլիարդների հետ կապ ունեցող ադամանդների և ծխախոտների ապորինի արտահանման հետ, նրա եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը ունի դիմակների մենաշնորհ, որի արդյունքում մենք մինչև Հունվար հարկադրված կկրենք դիմակներ և կտուգանվենք, Հայկ Սարգսյանը ՝ ինչպես նրան անվանում են շիշ բռնող, ժողովրդի հաշվին դիզել է այն, ինչը հասարակ քաղաքացին չի կարող անել 1 դարում, Ալեն Սիմոնյանը , ով Նիկոլի վաղեմի բարեկամն է և մարդկանց փնովելու և անտեղի վիրավորելու վարպետ է, ով արդեն իսկ աչքի է ընկնում մի քանի ձեռք բերած թանկարժեք <> - ներով, որը <> ընկերությանն աջակցելու արդյունք է։ Այս շարքը կարող եմ շարունակել անվերջ։ Նիկոլ Փաշինյանը ձախողելով բոլոր հնարավոր ոլորտները իր ընդդիմախոսներին հակադարձում է ամենաստոր և անընդունելի ճանապարհով ՝ իշխանական ֆեյքերի տարբեր բանակների և անմակարդակ ու ամբողջ կյանքում լկտի պահվածքով աչքի ընկած, հին և նոր բարոյական օրենքներից զուրկ անձանց միջոցով, և ամենահետաքրքիրն այն է , որ այս ցուցակում կան և՛ պատգամավորներ, և՛ հասարակ անիքնասեր փողոցայիններ (Արփի Դավոյան, Սիփան Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Տարոն Չախոյան, Լիզա Ճաղարյան, Սերգեյ Դանիելյան, Հրաչյա Հակոբյան, Ռուբեն Ռուբինյան, Դավ Ռուպռ, Ազատ Արշակյան և այլն )։ Անմակարդակների շարանն այնքան մեծ է , որ չեմ կարող հիշել բոլորին։ Նիկոլը վախենում է իր պաշտոնի և իր թալանի համար և այնքան տղամարդկություն չունի , որ ուղիղ պատասխաններ տա ում հարկն է համարում։ Փոխարենը, նա այս ամենը իրականացնում է վերը նշված նյութապաշտ խունտայի միջոցով։ Կարճ ասած Նիկոլը իր հոգով և սրտով զգում է այն վտանգը , որը չոքել է իր կակիստոկրատական իշխանության դուռը։ ԲՀԿ առաջնորդի մարզային այցելությունները Նիկոլ Փաշինյանի մոտալուտ հեռացման երկյուղը կրկնապատկել և եռապատկել են, քանի որ մարզերում Գագիկ Ծառուկյանին ընդունում են շատ ջերմ և բացեիբաց դժգոհում են Նիկոլ Փաշինյանից և նրա անգրագետ իշխանությունից, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավոր և անհնարին բոլոր միջոցները ՝ կանգնեցնելու ԲՀԿ-ին և ժողովրդի հասունացող բողոքի ալիքները։ Խոստանում եմ, դուք չեք հաղթելու հայ ազգին , դուք վտարվելու եք Սուրբ հայկական հողից և պատմության էջերում գրելու եք Ձեր անկրկնելի դավաճանի կերպարի մասին։ Ձեր ժառանգները ամաչելու են և կախելու են իրենց գլուխները Ձեր պատճառով, դուք <<ՀԱՅ>> կոչվելու իրավունք չունեք»։