«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԲՈՅԿՈՏԵՑ


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Այս մասին ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ:

«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան»-ը միացավ գործընկերների դժգոհություններին, որ թեկնածուները խմբակցությունների հետ հանդիպումներ չեն նախաձեռնել,բայց ոչ բոյկոտին,նրանք մասնակցում են քննարկմանը:

Հիշեցնենք՝ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը՝ համապատասխանաբար Էդգար Շաթիրյանին,Արթուր Վաղարշյանին եւ Երվանդ Խունդկարյանին: