ԱՄԵՆԱԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԲՀԿ ԵՐԻՏԹԵՒԻ ...


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը ևս պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

«Նա հակահայ պայքար է տանում, նա այլասերում է մեր կրթօջախները, մեր մանուկներին, նրա մեծ աջակցությամբ մեր երեխաները երկրորդ, երրորդ դասարանից պետք է սեռական դաստիարակություն անցնեն։ Այս ամենին էլ աջակցում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք պայքարելու ենք, որպեսզի այս մարդիկ թողնեն իրենց զբաղեցրած պաշտոնները ու գնան իրենց տներում զբաղվեն անլուրջ պահվածքով։ Այսօր ԱԺ ում պատգամավորներ կան,որոնք միայն ստատուս գրելու համար են պատգամավոր, հասկանու՞մ եք՝ ուր է հասել մեր վիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը։ 


Նրա խոսքով՝ իրենց պահանջները շատ ավելի մեծ են, ընդհուպ նաև կառավարության 100 տոկոսի հրաժարականը, բայց այս պահին գոնե նպատակահարմար են տեսնում միայն Հարությունյանի հրաժարականի համար պայքարել։

Անդրեասյանը հավելեց, որ իրենք առանձին են գործում, դեռեւս չեն համագործակցում, ասենք, ՀՅԴ երիտթևի հետ, որի անդամները նույնպես երեկվանից վերսկսեցին պահանջել Հարությունյանի հրաժարականը։